Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ: Լիբանանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նա հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Աբաս Արաղչին հայտարարել է՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելին իրանական հարվածներն ինքնապաշտպանական բնույթ են կրել: «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի», - զգուշացրել է դիվանագետը:
Նա տեղեկացրել է, որ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ քննարկել է տարածաշրջանում հրադադարի հասնելու հնարավորությունը: Արաղչին նշել է՝ Թեհրանը կաջակցի ցանկացած հաշտեցման, որն ընդունելի կլինի Լիբանանի և «Հըզբոլլահի» համար, ինչպես նաև կենթադրի կրակի դադարեցում Գազայի հատվածում: