G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար քննարկումների նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ կապակցությամբ որևէ խոսակցություն չի եղել, և այս պահին նախադրյալներ չկան, թեև նախագահը բազմիցս ասել է, որ բաց է մնում բոլոր շփումների համար»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի խոսքը, որը հնարավոր էր համարել Պուտինի հետ հանդիպումը G20-ի կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովներում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել էր՝ կասկածում է, որ Ռուսաստանի նախագահը կմասնակցի միջոցառումներին:
Պեսկովը ևս հավելել է, որ G20-ի գագաթնաժողովին մեկնելու որոշում Կրեմլում դեռևս չի կայացվել:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում: Բրազիլիան խոստացել է հրավեր ուղարկել կազմակերպության բոլոր անդամ պետությունների ղեկավարներին։