Բելառուսը պատրաստ է օգնել Ուկրաինային երկրի վերականգնման հարցում՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սխալվում է՝ կարծելով, որ ԱՄՆ-ը կօգնի վերականգնել Ուկրաինան պատերազմից հետո: Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունները մտահոգված կլինեն իրենց երկրի ներսում առկա խնդիրներով:
«Այդ պատճառով Ուկրաինայի ղեկավարությունը պետք է խելքը գլուխը հավաքի և հասկանա, որ նախևառաջ պետք է վերականգնի երկիրը մտերիմ մարդկանց, առաջին հերթին՝ բելառուսների օգնությամբ»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նաև նշել է, որ եթե Լեհաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, Բելառուսը կաջակցի ուկրաինացիներին։ Լուկաշենկոյի խոսքով՝ Լեհաստանը ցանկանում է գրավել թե՛ Ուկրաինայի, թե՛ Բելառուսի արևմտյան հատվածները: