Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին ընդլայնել ռազմական գործողությունների գոտին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ին նվիրված իր հոդվածում։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում և այլ թեժ կետերում իրադարձությունների զարգացումն արտացոլում է այն փաստը, որ անվտանգությունը կարող է հավասար և անբաժանելի լինել բոլորի համար կամ այն չի լինի ոչ մեկի համար:
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ներգրավված է Լիբանանի վրա հարձակումներում, և կանի ամեն ինչ կանի դա քողարկելու համար: