Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում կամ դրա մասնակի օկուպացիա ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ: Նման հայտարարությամբ են հանդես եկել Արաբական պետությունների լիգայի անդամները՝ Կահիրեում մշտական ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի ավարտին:
«Դատապարտում ենք Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանային կայունության համար: Մենք նաև հաստատում ենք, որ Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում և դրա որևէ մասի բռնազավթումը կհամարենք ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ»,- ասված է իրաքյան Shafaq News տեղեկատվական պորտալի տարածած հաղորդագրության մեջ:
ԱՊԼ-ի արտահերթ նիստի մասնակիցներն ընդգծել են լիակատար համերաշխությունը Լիբանանի հետ և կոչ են արել երկրներին և միջազգային կազմակերպություններին արագացնել մարդասիրական օգնությունը Լիբանանին: