ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ զորակազմ մտցնել Հարավային Կովկաս. Բորտնիկով:
Եվրամիությունը սուտ և մանիպուլյացիա է որակել Բորտնիկովի հայտարարությունները:
Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև:
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: «Հըզբոլլահն» էլ 200-ից ավելի արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել:
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով:
Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. Արաբական պետությունների լիգա:
Իրանի արտգործնախարարը ժամանել է Լիբանան:
Եվրամիության ինստիտուտները որոշել են դադարեցնել Վրաստանի ներկայիս կառավարության հետ հանդիպումները. Հերչինսկի:
Բելառուսը պատրաստ է օգնել Ուկրաինային երկրի վերականգնման հարցում. Լուկաշենկո: