Անդրազգային հանցագործությունն այսօր լրջագույն խնդիր է իրավապահների համար, և դրա դեմ պայքարում պետությունների կառուցողական գործակցության անհրաժեշտությունը կա: Հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստում: Զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները: Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե մեր երկրում ինչ աշխատանք է տարվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուղղությամբ:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: