Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա սննդի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերի սանհանգույցներում, անկողնային պարագաներում, աղբամաններում, կահույքի մեջ, հատակի տակ և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 120,46 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 244 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 204 պարագա, 16 wi-fi սարք, 47 կտրող-ծակող առարկա, 198,75 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Ֆեյսբուքի էջից: