Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են։
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նշել էր, որ դատավորը նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործը քննել է դատավարական ժամկետների խախտմամբ: