Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 3-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում սկսում է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Սլովենիայում նախատեսված ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին ռաունդի մինի-մրցաշարին։ Մ-17 հավաքականը Սլովենիա կմեկնի հոկտեմբերի 8-ին։ Գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ՝
Արթուր Պետրոսյան «Փյունիկ-2»
Նուբար Գիշյան «Ուրարտու-2»
Պաշտպաններ՝
Շանթ Բեյբության «Արարատ-Արմենիա-2»
Հայկազ Եղիազարյան «Ուրարտու-2»
Դավիթ Դոխոյան «Նոա-2»
Արթուր Մովսեսյան «Նոա-2»
Ստյոպա Թումանյան «Նոա-2»
Համլետ Կարապետյան «Արարատ-Արմենիա-2»
Էդգար Պողոսյան «Արարատ-Արմենիա-2»
Հայկ Ղուկասյան «Արարատ-Արմենիա-2»
Կիսապաշտպաններ՝
Դավիթ Բատոյան «Ռոստով» (Ռուսաստան)
Մարտին Շահգելդյան «Կոլմար» (Ֆրանսիա)
Ավետ Կասպարով «Սպարտա Պրահա» (Չեխիա)
Հայկ Ստեփանյան «Ուրարտու-2»
Աշոտ Ոսկանյան «Ուրարտու-2»
Գագիկ Ասատրյան «Արարատ-Արմենիա-2»
Ռուբեն Կարապետյան «Փյունիկ-2»
Հայկ Հովսեփյան «Նոա-2»
Վարդան Պողոսյան «Արարատ-08»
Ալեքսանդր Ադամյան «Արարատ-08»
Հարություն Մովսիսյան «Արարատ-Արմենիա-2»
Ալբերտ Գարեգինյան «Շիրակ-2»
Հարձակվողներ՝
Դավիթ Սիմոնյան «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Մայքլ Ասիրյան «Նոա-2»
Սարգիս Գասպարյան «Ուրարտու-2»