Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իմ խոսքում ներկայացրել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։
Ջենիֆեր Բեչըսը, իր հերթին, անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը՝ ընդգծելով հուսալի թվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- ասված է նախարարի գրառման մեջ: