ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ կան երկրներ, որոնք պատմական պատճառներով պատրաստ են Իսրայելին տրամադրելու ոչ միայն զենք, այլ նաև հաշտվել ամենաթողության հետ նրա պաշտպանական կամ հարձակողական գործողությունների շրջանակում: Դիվանագետը շեշտել է, որ մերձավորարևելյան հակամարտության հարցում բացակայում է միասնականությունը:
«Իրանի կողմից լուրջ հարձակում է եղել Իսրայելի դեմ, և կարելի է ակնկալել, որ Իսրայելը կպատասխանի Իրանին», - ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ դա կարող է տարածաշրջանը ներքաշել մեծ հակամարտության մեջ և դա, բնականաբար, կազդի նավթի գների վրա։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։