Հայաստանում Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործակցության հուշագիր են ստորագրել: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի գրասենյակի գործունեության ակտիվացմանը: Հաստատությունն, ի դեպ, տասնամյա գործունեության ընթացքում աջակցել է բազմաթիվ մարդկանց հայրենադարձությանը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։