Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Փարիզ մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, նաև Խաղաղության խաչմերուկ նախագիծը, շեշտել՝ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։