Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շիա շարժման զինված խմբավորումների դեմ մարտական գործողությունների ընթացքում իր ութ զինծառայողի մահվան մասին։
The Times of Israel-ը նշել է, որ ՑԱՀԱԼ-ն առաջին անգամ է հայտնում ցամաքային գործողության ընթացքում իր զոհերի մասին։ Մամուլի ծառայության տվյալներով՝ պաշտպանության բանակի կորուստները Գազայի հատվածում գործողության մեկնարկից ի վեր և պաղեստինյան անկլավի սահմանների երկայնքով կազմել են 346 մարդ։
Մերձավորարևելյան հակամարտության նոր փուլի մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների ընդհանուր թիվը 723 է։