Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է, որ «Հըզբոլլահը» համաձայնել է հրադադարից հետո լիբանանյան բանակն ուղարկել երկրի հարավ։
«Լիբանանյան կառավարությունը պատրաստ է բանակ ուղարկել հարավ՝ հրադադարից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի համաձայն: «Հըզբոլլահը» համաձայն է, և միջազգային հանրությունը կօգնի մեզ»,- ասել է նա՝ մատնանշելով, որ դա այլընտրանք է արյունալի պատերազմին: Բացի դրանից, նրա կարծիքով, դա թույլ կտա իսրայելցիներին վերադարձնել իրենց տները և ապահովել նրանց անվտանգությունը։
Լիբանանի վարչապետը նաև խոստովանել է, որ երկրում կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է ընտրել նախագահ, որը կներկայացնի բոլոր կողմերի և լիբանանյան հասարակության ներկայացուցիչների շահերը։
1978 թվականին Լիբանան իսրայելական ներխուժումից հետո, ՄԱԿ-ի բանաձևի համաձայն, ստեղծվեց խաղաղապահ առաքելություն՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը, որի մանդատը երկարաձգվում է կես տարին մեկ։