Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին 28 ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական բանակի դեմ․ այդ թվում՝ ռազմական օբյեկտներին հարվածներ և գործողություններ, որոնք նպատակ ունեն կասեցնել բանակի առաջխաղացումը Լիբանանի հարավի մի շարք սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։
Այդ հարվածների թվում «Հըզբոլլահը» նշել է նաև հարվածները՝ ուղղված հակառակորդի կենդանի ուժի կուտակումներին՝ զորանոցներում, ռազմական օբյեկտներում, հյուսիսում՝ պաղեստինյան օկուպացված տարածքներում բնակավայրերին ու ռազմական թիրախներին։