Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե Փարիզում ինչ շենք է ձեռք բերել ՀՀ-ն։
«Ես գտնվում եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքի բակում և հիմա ձեզ շենքը ցույց կտամ, կարծում եմ՝ բակն էլ շատ հետաքրքիր է և կարևոր։ Սա, պարզվում է, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենի կեցավայրն է եղել։ Մենք ձեռք ենք բերել 23 մլն եվրոյով, և սա հիմա ՀՀ սեփականությունն է։ Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, որտեղ կենտրոնացած է Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկ այլ տեսանյութով վարչապետը ներկայացրել է ՀՀ պատվիրակության այցը Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք։
«Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կտեղակայվի Փարիզի 16-րդ թաղամասում: ՀՀ Կառավարության կողմից ձեռք բերված շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին»,- տեսանյութին կից՝ գրել է նա։