Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Պաշտպաններ՝
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Արտակ Դաշյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա հանդիպումներին նախապատրաստությունը կսկսի հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մեր հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10-ին: Երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: