Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Բաց հասարակության հիմնադրամների ԱՄՆ արտաքին հարաբերությունների գծով Ավագ քաղաքական վերլուծաբան Ջոշուա Ռասսելի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր՝ դրանցում ԱՄՆ արտաքին քաղաքականության դերակատարության տեսանկյունից։
Անդրադարձել ենք նաև հայ-ամերիկյան առկա հարաբերություններին և համագործակցության նոր հեռանկարներին»,- գրել է նա։