Գործադիրը հավանություն է տվել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն։
Օրինագծի ընդունման արդյունքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավոր կլինի չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից առավել արդյունավետ վերահսկողության իրականացում, ԵԱՏՄ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակականություն, սպառողի շահերի պաշտպանություն։