Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը համայնքի գերակա խնդիրներից է. 2024 թվականի ծրագրով վերանորոգվելու են հետևյալ 6 բուժհաստատությունները՝
-
Երևանի «Արշակունյանց» ԱԿ.
-
Երևանի «Նոր Նորք» ԱԿ.
-
Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ԱԿ.
-
Երևանի «Կարմիր բլուր» ԱԿ.
-
Երևանի «Սարի թաղ» ԱԿ.
-
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- նշված է հայտարարության մեջ: