Մենք Վրաստանի հետ դեռևս այս տարվա հունվարին կնքել ենք ռազմավարական գործընկերության հռչակագիր, և, բնականաբար, տարածաշրջանում Վրաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, Վրաստանում կայունությունը շատ կարևոր է մեզ համար։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Մեզ համար կարևոր է Վրաստանը նաև որպես Եվրամիության անդամության թեկնածու երկիր, և կարծում ենք, որ մենք համատեղ պետք է կոորդինացնենք մեր գործողությունները տարբեր ուղղություններով»,- նշեց նա։