Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։