Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են Ուգլեդարից զորքի դուրսբերումը։ Ռուս զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին Դոնեցկի շրջանի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի գրավման մասին։ Ուգլեդարը, որի համար մարտերը շարունակվում են արդեն երկու տարի, ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Դոնեցկի մարզում:
Ռուս զինվորականները բազմիցս փորձել են գրոհել այն և մեծ կորուստներ են կրել։ Ինչպես նշվում է ուկրաինական հրամանատարության հաղորդագրության մեջ, ռուսական կողմին հաջողվել է առաջ շարժվել թևերում և ստեղծել քաղաքը շրջապատելու վտանգ, ինչի պատճառով հրաման է ստացվել լքել Ուգլեդարը և նոր դիրքեր գրավել։ Ավելի վաղ ուկրաինական մի շարք աղբյուրներ հայտնել էին քաղաքից հեռանալու դժվարությունների մասին, քանի որ ռուսները հսկողության տակ էին վերցրել այնտեղից դուրս եկող ճանապարհները։
Մի շարք մեկնաբաններ այն կարծիքի են, որ Ուգլեդարի գրավումը կարող է օգնել ռուս զինվորականներին ամբողջությամբ օգտագործել Դոնեցկ-Մարիուպոլ երկաթուղին։