Խորհրդարանում հարցուպատասխանի գլխավոր թեման այսօր դարձյալ խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներն էին: Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է՝ ինչու է առանց ժողովրդի հետ քննարկելու Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում համաձայնեցված հարցերով ստորագրել պայմանագիրը՝ այն դեպքում, երբ կառավարությունը ձևավորելիս խոստացել էր որևէ հարց ժողովրդի թիկունքում չլուծել: Երկրի ղեկավարն արձագանքել է՝ փաստաթղթի կետերի հրապարակումը երկրորդ կողմին հնարավորություն կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, բացի այդ՝ համաձայնեցված բոլոր կետերի բովանդակությունը հանրության համար բացահայտված է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2020 թվականի պատերազմին, նշել, որ 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ էր, և այդ սցենարը Հայաստանում չէր գրվել, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։