Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում Հարավային Կովկասին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը հայտարարել է, որ հայ հասարակության մեջ Ռուսաստանից մեծ հիասթափության պատճառն այն է, որ 2020 թվականին և հետագա երկու-երեք տարիներին Հայաստանի համար ծանր ժամանակներում Ռուսաստանը չի կատարել դաշնակցային պարտավորությունները:
Նախարարի դիտարկմամբ՝ հենց այդ հիասթափությունն ու Հայաստանում հաստատված ժողովրդավարությունն են այսօր մեր երկրին ավելի մոտեցրել Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։