Իսրայելն Իրանին նախազգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման և ուղիղ հարվածներ կհասցնի իրանական միջուկային կամ նավթային օբյեկտներին, գրում է Wall Street Journal-ը։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչն Իրանը կոչել է «ահաբեկիչ-պետություն», որն Իսրայելի վրա հարձակմամբ ցույց տվեց իր «իրական դեմքը»։ Նրա խոսքով՝ հարձակմանը իսրայելական պատասխանը ցավոտ է լինելու։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է․
«Իրանը մեծ սխալ գործեց՝ հարձակվելով Իսրայելի վրա, և դրա համար պատասխան կտա»։