ՄԱԿ անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր արևելքում իրավիճակի վերաբերյալ․ այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելին ուղղված հրթիռային հարվածների թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել։
Գերատեսչությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար և հայտարարել․
«Անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է լրացուցիչ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ իր շահերի և ինքնիշխանության պաշտպանության համար»։