Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետև, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը:
Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա Շեյնբաումին` վերահաստատելով Մեքսիկայի հետ հարաբերություններն առավել զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: