Եվրաքվեի նախաձեռնողները համոզված են, որ օրենքով սահմանված 60 օրվա փոխարեն 30 օրում կկարողանան հավաքել անհրաժեշտ հիսուն հազար ստորագրություն: Նշում են, որ առաջին 15 օրում արդեն պահանջվող նվազագույնի ավելի քան 58 տոկոսն ապահովել են: Հենց ունենան 50 հազար ստորագրություն, մարտավարական նպատակներով կդադարեցնեն ստորագրահավաքը, քանի որ այլ քաղաքացիների ստորագրությունը կարող է պետք լինել երկրորդ փուլում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան