Կան 3-4 խոշոր ծրագրեր, որոնք նաև բյուջեից ֆինանսավորվում են և առաջիկայում կֆինանսավորվեն, որոնք քաղաքում, կարծում եմ, խնդիրների առումով որոշակի փոփոխություն կբերեն: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի՝ մայրաքաղաքի բեռնաթափման վերաբերյալ հարցին:
«Մասնավորապես, Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի արդեն որոշակի գործընթաց կա: Արշակունյաց-Գարեգին Նժդեհի հատվածում կա գործընթաց, կա Նորք- Մարաշից դեպի Կենտրոն իջնող նոր կառուցվող ճանապարհահատված, որոշ այլ հատվածներում կան աշխատանքներ»,- նշեց Սանոսյանը: