Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա: Մենք ինքներս այդ թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն: Այլ բան, որ գործընթացի ընթացքում պետք է պարզվի՝ ինչն է դե յուրե հիմնավորված, ինչը՝ ոչ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
«ՀՀ ռազմավարությունը՝ անվտանգային և ընդհանրապես, պետք է լինի լեգիտիմությունը: Ոչ լեգիտիմ ակնկալիք պետք է չունենանք, որովհետև դա է նաև ճանապարհը՝ Ադրբեջանի ոչ լեգիտիմ ակնկալիքների դիմացը փակելու»,- նշեց վարչապետը: