Դեսպան Քվինն այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, շրջել է ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և ղեկավար թիմի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Իրապես տպավորիչ է տեսնել նոր սերնդին տեխնոլոգիական և ստեղծարար գիտելիքներ ու հնարավորություններ ապահովելու ուղղությամբ ԹՈՒՄՈ կենտրոնի նվիրված ու անխոնջ աշխատանքը»,- նշված է գրառման մեջ։