Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին պաշտոնից ազատելու որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Սիրվարդ Գևորգյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 26-ին: Նա այդ պաշտոնին էր նշանակվել սույն թվականի սեպտեմբերի 5-ին: Երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Գրիգոր Մինասյանը: