ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վատթարացումը: Նորվեգիան ներկայացնող պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների իրավիճակի մասին, նշել՝ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալով՝ առնվազն 303 անձ բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով: Անդրադարձ է եղել նաև հայ ռազմագերիների և պահվող անձանց խնդրին, Լեռնային Ղարաբաղում էթնիկ և մշակութային զտումներին: Բաքվին աջակցող ելույթներ են ունեցել Սերբիայի և Թուրքիայի պատվիրակները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: