Ազգային ժողովը 60 կողմ ձայնով Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Լևոն Սահակյանին: Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորից 60-ը:
Հիշեցենենք, որ Լևոն Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նա տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 2010 թվականից մինչև այսօր Լևոն Սահակյանը դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: