Վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ներկայացրել է Խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը, նրա գնահատմամբ, զգալի կավելացնի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը: Նիկոլ Փաշինյանը իրականության ակնհայտ խեղաթյուրում է համարել, թե Հայաստանը համաձայնել է տարածաշրջանային կոմունիկացիաների ինքնիշխանության որևէ սահմանափակման: Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, մարդկանց երթևեկության անվտանգությունը՝ ընդգծել է Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ում էներգառեսուրսների ընդհանուր շուկա ստեղծելու անհրաժեշտությանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: