Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո լքում է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Ռյուտեն հայտարարել է, որ կենտրոնանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի ուժը և պաշտպանունակությունը երաշխավորելու, այն ավելի արդյունավետ ու վստահելի դարձնելու վրա: Նա ընդգծել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից է Ուկրաինային դաշինքի աջակցությունն ուժեղացնելը: Նա խոստացել է ջանքեր գործադրել, որ Կիևն ավելի մոտենա ՆԱՏՕ-ին:
«Եվրոպայում չի կարող լինել կայուն անվտանգություն առանց ուժեղ, անկախ Ուկրաինայի: Այս հակամարտությունը չի սահմանափակվում առաջնագծով, ուստի պետք է մեր ներդրումն ունենանք»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի նորանշանակ գլխավոր քարտուղարը:
Ռյուտեն աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու իրավունքին, համոզմունք հայտնել, որ ուկրաինական ուժերը պետք է հնարավորություն ունենան արևմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնել ռուսական ռազմական թիրախներին:
Նա միաժամանակ հավելել է, որ սահմանափակումները հանելու մասին որոշումը պետք է կայացնեն դաշինքի այն երկրները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային:
Մանրամասները՝ տեսաշարում: