ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ավելի վաղ, Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: «Հըզբոլլահը» իսրայելական հարվածներին պատասխանել է տասնյակ հրթիռներով: Լիբանանից «Լուրեր»-ի թղթակիցը հայտնել է՝ հայաբնակ տարածքներում իրավիճակը համեմատաբար կայուն է, հայերի մեջ տուժածներ չկան:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։