ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է համաձայնել արագացնելու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի կարգավիճակը, նախքան հունվարին նախագահի պաշտոնը լքելը՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։
Բայդենը կնախագահի Ուկրաինայի և նրա դաշնակիցների հանդիպումը Գերմանիայում հոկտեմբերի 12-ին՝ հիշեցրել է պարբերականը։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ում Զելենսկու և Բայդենի բանակցությունից հետո։
ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն պաշտպանում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն մինչ այժմ դիմադրել է Ուկրաինայի անդամակցությունն առաջ մղելու ակտիվ քայլերին, ինչպիսիք է դաշինքին միանալու հրավերը:
Ոմանք առաջարկել են Դաշինքին Արևմտյան Գերմանիայի անդամակցության մոդելը, երբ ավելի քան երեք տասնամյակ տևեց մինչև Բեռլինի պատի անկումը և արևելյան շրջանների հետ վերամիավորումը:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ այդ պաշտոնում հետամուտ է լինելու դաշինքի կողմից Ուկրաինային տրված պարտավորությունների կատարմանը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ուղու անշրջելիության հարցին: