ՀՀ այսօրվա իշխանությունը, պետք է ասեմ, որ ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք վերջապես մեր հարևանի հետ, որի հետ տասնյակ տարիներով պատերազմի մեջ ենք եղել, այս պահի դրությամբ 12 կիլոմետրից ավելի հստակ սահման ունենք, որը երկու կողմից վեճ չի առաջացնում: Մենք ունենք առաջին փաստաթուղթը, որը խոսում է այն մասին, թե մենք մեր սահմանը ոնց ենք գծելու»,- նշեց Ալեն Սիմոնյանը: