Իրանը Իսրայելի ուղղությամբ շուրջ 400 հրթիռ է արձակել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը սկսել է հարձակումն Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Ղոդս-ի ուժերի հրամանատարի մահվան։