Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կկատարի 2023 թվականի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի նկատմամբ սահմանված պատիժը։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն զինված ներխուժել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակել էր անվտանգության ղեկավարի վրա, վիրավորել ևս երկուսին: Հարձակվողը դատապարտվել է մահապատժի:
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտնել է, որ ներկայումս կողմերը բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ այն «ընթացակարգային բնույթ է կրում»: