Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են իշխանությունները:
Շրջանային դատախազության տվյալով՝ յոթ մարդ է զոհվել, Ռուսաստանը չի մեկնաբանել հարվածների և զոհերի մասին տեղեկությունները։
Խերսոնի հանդեպ Ուկրաինան վերահսկողությունը վերականգնել է 2022 թվականի աշնանը, և այդ ժամանակից ի վեր քաղաքը փաստացի եղել է առաջնագծում: Դնեպրի մյուս կողմում ռուս զինվորականներն են, և քաղաքն ու շրջանը պարբերաբար գնդակոծվում են։