ԴիջիԹեք Էքսպոյին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ կներկայանա նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Նախարարության միասնական տաղավարում ներկայացված կլինեն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը», «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը», «Հայփոստը», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը», «Ինժեներական քաղաքը»:
Տաղավարի այցելուները և ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու նախարարությանը կից կառույցների գործունեությանը և «Ինժեներական քաղաքում» ընթացող աշխատանքներին: