Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է, և խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է: Հաջողություն եմ մաղթում պարոն Մինասյանին: ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ներել-չներելու մասին չէ խոսքը. դա իր որոշումն է, ես հարգանքով եմ մոտենում իր որոշմանը: Պետք է ասեմ, որ պառլամենտարիզմը կարևոր ինստիտուտ է, և պառլամենտարիզմի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Շատ ուրախ եմ, որ ինքն իր գրառման մեջ նշել էր, որ պառլամենտարիզմը շատ կարևոր է»,- նշեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տալիս: «Մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու: Հեղափոխությունն այդ հնարավորությունը տալիս է: Այլ հարց է, թե մարդ հետո կրո՞ւմ է այդ հեղափոխական արժեքները, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է մնացածին, ինձ արդյունքն է հետաքրքիր: Հիմա կարծում եմ, որ խմբակցության այն անդամները, որոնք ստորագրել են և մտահոգություններ են հայտնել, և այդ մտահոգությունները կոնկրետ նշված են եղել արդարացի, իրենց իրավունքը իրագործելու իրավունք ունեն:
Ես իմ թիմից դժգոհ չեմ, ես իմ գործընկերներից գոհ եմ և համարում եմ, որ մեր Կառավարությունը և մեր պաշտոնյաները այսօր ՀՀ-ում առկա մարդկային ռեսուրսների և աշխատանքի առումով հնարավորինս լավագույն տարբերակն են և անում են իրենց կողմից հնարավորը: Պետք է ասեմ նախարարների առումով՝ բոլոր նախարարների աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և շատ բարձր եմ գնահատել»,- նշեց նա: