ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի իր գործընկերոջ՝ Յոավ Գալանտի հետ: Այնուհետև Օսթինը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն ՑԱՀԱԼ-ի կողմից Լիբանանի հարավում իրականացվող ցամաքային գործողության։
«Մենք համաձայնել ենք սահմանի երկայնքով հարվածային ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության շուրջ, որպեսզի «Հըզբոլլահը» չկարողանա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ոճով հարձակումներ իրականացնել Իսրայելի հյուսիսային բնակավայրերում»,- ասել է նա։