Առնվազն 95 մարդ զոհվել և 172-ը վիրավորվել է Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած զանգվածային հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են գրանցվել Հարավային և Բեկաա արվարձաններում։ Միայն Բեյրութում առնվազն չորս մարդ է զոհվել, նույնքան մարդ վիրավորվել է։
Լիբանանյան տելեգրամ-ալիքների տվյալով՝ Բեյրութի հարավային ավարձանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը 7 հարված են հասցրել: Դրանց հետևանքով Ալ-Մարիջա շրջանում մի շարք շենքեր են քանդվել։