Միացյալ Նահանգները նախկինի պես աջակցում են Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատումը, սակայն միևնույն ժամանակ ռազմական ճնշումը երբեմն կարող է դիվանագիտության համար հնարավորություն բացել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ իսրայելցի հատուկջոկատայինների խմբերը սկսել են Լիբանանի սահմանին առանձին առաջադրանքների կատարումը։